
Ձեր նմաններին չի հետաքրքրել ու երբևէ չի հետաքրքրի մարդկային կյանքերը
Հայաստանում Կորոնավիրուսի մասին շրջանառվող մեծ կեղծիք փոքր քաղաքում սին արդարացումները զավեշտ է, թե՞ դրամա, ով կարող է ասել, սրանց դեպքում անգամ գուշակել: Վերջապես անհարմար ու բավարար Է, այլևս չունեք այլընտրանք: Ի՞նչու էիք փակում և միավորում հանրապետությունով մեկ սփռված բուժհաստատությունները: Դա էլ էր մտնում ձեր «ապագա կա»-ի շրջանակների մեջ, բայց ապագան ցավոք ապահովելու էիք այլ աշխարհում՝ մահ տարածելով:Չեք մարսելու՝ դա հաստատ, քանի որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում: Անդրադառնամ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»: Ազգային կենտրոնն աշխատում էր ու կատարում իր իսկ պարտականությունները
• Հոգում հիվանդների կարիքները
• Բուժում ախտերը
• Կատարում վերանորոգման աշխատանքներ
• Վերապատրաստում բժիշկներին ու բուժքույրերին............եթե շարունակեմ թվարկել էջերը չեն բավարարի…
Կորոնավիրուսի ժամանակ լուծարելով, անվանափոխելով ու դարձնելով <>, կրճատելով վերապատրաստում անցած անձնակազմին` փաստացի ՀՀ հասարակությանը, քաղաքացիներին թողեցիք առողջապահական ռիսկի առաջ մեն մենակ, կյանք ու մահի հետ պայքարում առանց փորձառու մասնագետների: ձեր նմաններին չի հետաքրքրել ու երբևէ չի հետաքրքրի մարդկային կյանքերը այլ այդ կյանքի գնով ու կյանքի հաշվից ձեր հաշվին նստող գումարներն է ձեր դարդն ու ցավը: Խեղճ Իմ Ազգ, մինչ հասկացար՝ կորուստդ մեծ եղավ, անչափելի:
Շարունակելի…