
Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում
Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:
Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում:
Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:
Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ, թող ձեր բոլոր օրերը լցված լինեն գարնանային շնչով։