Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում։
«Թե՛ այս ամբիոնից, թե՛ եթերներում, թե՛ սոցցանցերում ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ։ Լավ, դուք ասելիք չունե՞ք, գոնե հորդորեք, որ զերծ մնան նման բաներից»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապեյանին՝ ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ Բագրատ Սրբազանն ու բոլոր եկեղեցականները, որոնք կանգնած են շարժման կողքին, դառնում են ատելության ու թշնամանքի թիրախ։
«Տիկի՛ն դատախազ, դուք ունեք հնարավորություն՝ դառնալու անկախ, խնդրում ու հորդորում եմ քեզ՝ դարձեք այդպիսին»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։