Ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը

Հայոց համազգային կուսակցությունը հայտնում է կուսակցության փոխնախագահի ու մամուլի խոսնակի ձերբակալման մասին: «Հայաստանի գործող ռեժիմը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։ Առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»,- ասվում է հաղորդագրությունում: Կուսակցության նախագահը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն է։

Լրահոս