Ձեռքբերում են ներկայացնում, թե հերոսաբար պահպանում ենք այն, ինչ ՀՀ-ն անկախացման պահին ուներ. արա՛, դրանք պրոբլեմներ չէին մինչև ձեր գալը. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադառնալով Բեռլինում երկօրյա բանակցությունների արդյունքներին՝ տեսակետ հայտնեց, որ «Փաշինյանենք ՀՀ գոյության երրորդ տասնամյակի կեսերին հերոսաբար հայտարարում են, որ մեծ ձեռքբերում են ունեցել՝ ՀՀ-ի տարածային ամբողջականությունը ճանաչող երկրների հետ իրենք բանակցում են։ Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի անդամ երկրները՝ բոլորն էլ ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։ «Հաջորդը ի՞նչ է լինելու, Փաշինյանը հերոսաբար ասաց, որ արևելքում արևը ծագի և ինքը պատրաստ է բանակցել բոլոր նրանց հետ, որ արևը արևելքո՞ւմ է ծագում, էտա՞ ձեր ինքիշխանությունը։ Այն ձեռքբերումը, որ ՀՀ-ն անկախացման պահին ուներ, հիմա իրենք հերոսաբար պահպանում են։ Արա՛, դրանք պրոբլեմներ չէին մինչև ձեր գալը, դրանք կասկածի տակ չէին դրվում»,-ասաց նա։ Թե ինչ նոր սկզբունքներ կներառվեն բանակցային գործընթացում՝ Մամիջանյանը նշեց, որ առանց Ադրբեջանի մասնակցության՝ պարտվողական թղթեր է ստորագում Փաշինյանը, ինչ կարելի է սպասել։ «Չգիտեմ՝ ինչի կհասնի, կարող է գնան մի չորս, հինգ երկիր հավաքի, ստորագրեն, որ Սևանը ՀՀ տարածքում է գտնվում և ասեն՝ տեսա՞ք Փաշինյանը ինչ արեց․ Սևանը ՀՀ տարածքում ճանաչեց»,-ասաց նա։ Պատգամավորը նկատեց, որ դեմարկացիա և դեմիլիտացիա են քննարկում այն պարագայում, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ սուվերեն տարածքում է։ «Բացի այդ, էլի թող նոր սկզբունք քննարկեն, իսկ նախորդների հետ ի՞նչ կատարվեց»,-հարցրեց նա։

Լրահոս