Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում», որը վերաբերում է մեր երկրի պետական սահմանի, մեզանից յուրաքանչյուրի անվտանգությանը: Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով են սահմանափակել քաղաքացիների, գյուղերի բնակիչների ու մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների ազատ տեղաշարժը․ առանց իրավական կանոնների ստեղծված են ոստիկանական ինչ-որ անցակետեր, և մարդկանց տեղաշարժը թույլ են տալիս սեփական հայեցեղությամբ։ Առանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի։ Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց կենսական իրավունքներին. ցանկացած սահմանափակում պահանջում է հանրային հաշվետվություն ու իրավական պատշաճ հիմնավորում: Մինչդեռ, լրագրողների մասնագիտական աշխատանքը, մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելով՝ թաքուն ու անհաշվետու իրագործվում են անօրինական որոշումներ»։

Լրահոս