Հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում, Կամո Ցուցուլյանը դեպքի վայրում է․ նոր մանրամասներ

Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

Լրահոս