Հրդեհ՝ Բջնի գյուղի մոտակա սարում
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։09-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 15։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի մոտակա սարում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին։
Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից իրականացրել են հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 20 փրկարարական ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից: