Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնը դատապարտել է ՔՊ-ական պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների և իշխանամերձ շրջանակների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու թիրախավորումը։ «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության ու համատարած ֆիասկոյի ֆոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված։ Ստի, չարության, պարտության ու աղետի հոմանիշ իշխանությունը չի հանդուրժում․․․ Գրեթե նույն բառապաշարով ու նույն թեզերով, բարոյականության և պատասխանատվության զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ եկեղեցու վրա։ Չե՛ք հաջողելու, ինչպես դարերի շարանում չեն հաջողել այլազան ուրացողներ, արկածախնդիրներ ու հերձվածողներ»,- գրել է Լիլիթ Գալստյանը։

Լրահոս