Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհն անանցանելի է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է կոյուղագիծ, որից տեղի է ունենում արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված։ Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ավտոճանապարհի երթևեկության ամբողջական դադարեցումը և «1-85» ծառայության աշխատակիցների մոտենալը։ 2 քաղաքացու նշված հատվածից փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են դեպի գլխավոր ավտոճանապարհ՝ Հալաբյան փողոց։

Լրահոս