Հռոմի Պապը 11-օրյա այց կկատարի ասիական երկրներ

Հռոմի Ֆրանցիսկոս Երկրորդ Պապը սեպտեմբերի սկզբին երկարատև շրջագայության կկատարի Ասիայի երկրներով, կայցելի Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր: Ինչպես հայտնել է Սուրբ Աթոռի քարտուղարությունը, այցը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կտևի մինչև սեպտեմբերի 13-ը։ Հռոմի պապը Ջակարտայում կլինի սեպտեմբերի 3-6-ը, Պորտ Մորսբիում և Վանիմոյում՝ սեպտեմբերի 6-9-ը, Դիլիում՝ սեպտեմբերի 9-11-ը, Սինգապուրում՝ սեպտեմբերի 11-13-ը։ 87-ամյա Ֆրանցիսկոս Պապը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, դադարեցրել էր օտարերկրյա այցերը։ Սեպտեմբերին նախատեսված 11-օրյա ուղևորությունն ամենաերկարն է լինելունրա հովվապետության ընթացքում։ Մինչ այդ Հռոմի Պապն այցելելու է նաև Բելգիա։

Լրահոս