Հունվարի 22-27-ին ձյան ծածկի բարձրությունը հանրապետության մեծ մասում աճել է 20-30սմ-ով

Կիպրոսյան ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հունվարի 22-27-ը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ձյան ծածկի բարձրությունը հանրապետության մեծ մասում այդ ժամանակահատվածում աճել է 20-30սմ-ով, Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածում՝ 10-15սմ-ով, իսկ առանձին բարձր լեռնային շրջաններում՝ 50-80սմ-ով։

Լրահոս