Հունվարի 15-ին Երևանի մետրոպոլիտենում գիծ դուրս կբերվի ևս մեկ շարժակազմ

Հունվարի 15-ից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ, հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։ «Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2648 շարժակազմ, որից 456-ը՝ երեք վագոնանի, 1283-ը՝ երկու վագոնանի և 908-ը՝ մեկ վագոնանի։ 2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։

Լրահոս