«Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Նա այդ մասին անձամբ է հայտնել ֆեյսբուքյան իր էջում՝ հույս հայտնելով, թե կարողացել է «ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում»։ «Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,- գրել է Ղուկասյանը:

Լրահոս