Հույս ունեմ՝ Արման Երիցյանի գործով իրական մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. «Տեղեկացա, որ փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ում նկատմամբ բռնություն էր գործադրվել պարեկային ծառայողների կողմից, դատարանի որոշմամբ՝ չի կալանավորվել: Դատարանը (Ն. Բաղդասարյան) մերժել է քննչականի միջնորդությունը: Շատ ուրախ եմ Արամ Երիցյանի գրանցած այս նախնական հաղթանակի համար: Հույս եմ հայտնում, որ իրավասու մարմինները չեն մերժի իրենց առաքելությունն ու իրական մեղավորները կենթարկվեն անհրաժեշտ պատասխանատվության»։

Լրահոս