ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն»
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ փոխանցում է «Ազատության»-ը՝ նշելով, որ տեղեկացել են, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։
Նրանք նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։
Ավելի վաղ այստեղ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ շրջանցիկ ճանապարհի մասին էր խոսում։
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։
Ըստ էության, ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։