ՀՀ-ում տիրող ներկայիս սարսափելի իրավիճակին նպաստում են նաև ոստիկանության զորքերը

ՀՀ-ում տիրող ներկայիս սարսափելի իրավիճակին նպաստում են նաև ոստիկանության զորքերը։ ՀՀ ոստիկանության ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իսկական ոստիկանի չափանիշներին, նրանք առաջնորդվում են ոչ բարոյական սկզբունքներով, նրանք չեն գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Ամենայն պատասխանատվությամբ և խորը պարտավորվածությամբ հայտարարում եմ, հանրության մեծամասնության քաղաքական գործողություններին խոչընդոտելու, Հանրապետության սուվերեն տարածքները հանձնելու համար քպ վարչակազմի հետ միասին ամբողջ պատասխանատվությունը կիսելու են նաև բոլոր այն ոստիկանական խմբերը, որոնք բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ և նպաստում են տարածքների հանձմանը։ Հ.գ. Կարմիր և սև բերետավորները չունեն մասնագիտական ոչ մի կարողություն, սեփական կարծիք, քաղաքացիների հետ ճիշտ վարվեցողության դրսևորման ունակություն։ Նրանք իշխանությունների ճտճտոցների տակ հավելավճար կոպեկների համար թռվռացող մանկլավիկներ (մեկին ստրկամտորեն ծառայող) են։

Լրահոս