ՀՀ-ն ժողովրդավար փոքրիկ կղզի է թուրքական մեծ ծովում, որին պետք է պաշտպանել. ՀՀ ԱԺ պատգամավորները՝ Կանադայում

«Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-27-ն Օտտավա են մեկնել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Կանադայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթին ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի, ադրբեջանական հակամարդկային եւ վայրագ շարունակական գործողությունները :

Լրահոս