ՀՀ իշխանությունը չի շնորհավորել Արցախի նախագահին, քանի որ վախենում է Ադրբեջանից. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է` Հայաստանի իշխանությունը չի շնորհավորել Արցախի նախագահին, քանի որ վախենում է Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններից: «Համարձակ ղեկավարները կշնորհավորեին», - նշեց Օհանյանը: Նա ասաց, թե ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, զրոյացրել են Արցախի անվտանգության հարցով հանձնառությունը: «Այս պայմաններում Արցախը պետք է ավելի ինքնուրույն ու ազատ գործոն դառնա, որ կարողանա միջազգային հարաբերություններում իր շահերը թելադրի Ադրբեջանին», - նշեց Օհանյանը: Ըստ նրա` Ադրբեջանի վրա այսօր ազդելու միակ հնարավորությունը միջազգաին հարթակներն են:

Լրահոս