ՀՀ իշխանությունը, արհամարհելով պատմության դասերը, պետությունը դարձնում է թուրքական վիլայեթ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Պատմությունից դասեր չքաղածներին… 1920-ին հայ-թուրքական պատերազմի օրերին Մուստաֆա Քեմալը/Աթաթուրքը/ բացահայտ ներկայացրեց թուրքական ծրագիրն ու ասեց. « Հայաստանի քաղաքական ու ֆիզիկական ոչնչացումը բացարձակ անհրաժեշտություն է»։ 100 տարվա մեջ բան չի փոխվել Թուրքիայում։ Բայց փոխվել է ՀՀ իշխանությունը,որն արհամարհելով պատմության դասերը,պետությունը դարձնում են թուրքական վիլայեթ։ Չկա ավելի մեծ հանցանք,քան պատմությունից դասեր չքաղելն է Պատմությունը մեզ հուշում է ի՞նչ անել,իսկ մենք համառորեն անում ենք հակառակը։ Դրա համար էլ պատժվում ենք՝ կորցնելով ինքնիշխանություն ու պետականություն։ Հ.Գ. Պատմական հիշողությունից զուրկ ժողովուրդները դադարում են ազգ լինելուց։ Գ.Նժդեը»։

Լրահոս