ՀՀ երրորդ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից: Համոզված եմ, որ դա հնարավոր է: Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:

Լրահոս