ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկվան չի պարզաբանել․ ԱԺ պատգամավոր

Հայ-ռուսական հարաբերությունների սրման և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին վերջերս ուշագրավ հայտարարություն հնչեցրեց ԱԽ քարտուղարը, որը չնկատվեց կամ լայն քննարկումների առարկա չդարձավ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինս անդրադառնալով ՌԴ-ից սպառազինության մատակարարումների խնդիրներին՝ նշեց, որ «ՌԴ-ից մեզ ասել են, որ ձեզ զենք չենք մատակարարում, որպեսզի ձեր դիրքորոշումը չկոշտանա»: Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ո՞ր ռուս պաշտոնյան է նման բան ասել, սակայն նրա հարցազրույցից 4-5 օր է անցել, ու ՌԴ-ից պարզաբանում չի եղել: Այս հայտարարությունն ուշադրության է արժանի այն տեսանկյունից, որ մինչև այս պահը, ՌԴ-ից զենքի մատակարարման խնդիրների համատեքստում նման պատճառ չէր ներկայացվել, և որքան էլ այս հայտարարությունը դիտարկվի հակառուսական տրամադրությունների համատեքստում, այնուամենայնիվ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկվան չի պարզաբանել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ ուղղակի և անուղղակի արձագանքում են ՀՀ-ից հնչող հայտարարություններին, այդ թվում` ԱԽ քարտուղարի, չպարզաբանված այս մեղադրանքը բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում»:

Լրահոս