ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները աղի բլիթներ են բաժանել տասնյակ երիտասարդների

Այսօր, ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ավանդության, նշվում է երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ս.Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սուրբ Սարգսի տոնի նախօրյակին կա ժողովրդական գեղեցիկ ավանդույթ ճաշակելու աղի բլիթ։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները աղի բլիթներ են բաժանել տասնյակ երիտասարդների։ Հ.Գ Քրիստոնեությունը մեզ համար ոչ միայն դավանանք է, այլև կենսակերպ. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

Լրահոս