ՀՀԿ ԵԿ անդամները այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայոց բանակի օրվա առթիվ

Այսօր շնորհակալության ու խոնարհումի օր է... ՀՀԿ ԵԿ անդամները այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայոց բանակի օրվա առթիվ։ #ՀՀԿԵԿ «Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց: Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը» ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

Լրահոս