Հիմնանորոգվում է Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը

Հիմնանորոգվում է Հ-46‚ Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս պահին կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է տարաբնույթ աշխատանքներ՝ հողային‚ հիմքի շերտի կառուցում‚ ասֆալտապատում‚ տեղադրվել են մայթերի եզրաշարերը‚ կատարվում է մայթերի սալարկում։ Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Լրահոս