Հերոսի հորը 400 հազար հարկել են որպես արտագնա աշխատողի. Գեղարքունիքի բնակիչները ճանապարհ են փակել

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին ճանապարհ են փակել։ Նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։ «Ում ուզում եք հարցերք՝ գոնե մեկը տեղեկացվա՞ծ է հարկերի մասին այդ օրենքից։ Անսպասելի, «սյուրպրիզ» ձևով վերցրել, ուղարկել են մարդկանց կոնկրետ գումարներ։ Տեսեք՝ մարդիկ ՌԴ-ում 13 տոկոս եկամտահարկ են վճարել, հիմա էլ պետք է էստեղ վճարեն։ Մի հատ դեպք պատմենք։ 2022 թվականին Ադրբեջանը հարձակվեց մեր Վարդենիսի դիրքերի վրա, մեզ հետ աշխատող կար, ում միակ որդին այդ ժամանակ զոհվեց, մենք իրեն ուղարկեցինք, եկավ Հայաստան, իր որդուն հուղարկավորեց, ամեն ինչ արեց։ Հիմա այդ հերոսի հորը բռնել են մինչև 400 հազար հարկել են։ Էդ մարդն իր սուգի հետ էդ ամենի միջով է անցնում», - նշում է բնակիչներից մեկը։

Լրահոս