Հերիք չի մարդու գլխին գործ են սարքել, մի բան էլ փորձել են գույքի վրա արգելանք դնել․ Աբրահամյանը՝ Աշոտյանի գործի մասին

Ընտանեկան միջավայրում մեծացած մարդը ո՞նց կարող է այսպիսի «զակազներ» կատարել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործին։ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը` Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին: Սրանց լկտիությունը տեսեք, հերիք չի մարդու գլխին գործ են սարքել, հետո անհիմն կալանքի տարել, դեռ մի բան էլ փորձել են գույքի վրա արգելանք դնել: Մի հատ էլ միջնորդություն ներկայացրեք, որ բանտում նստած քիչ շնչի կամ քիչ քնի: Սրանք տուն-տեղ երեխա չունե՞ն, որովհետև ընտանեկան միջավայրում մեծացած մարդը ո՞նց կարող է այսպիսի «զակազներ» կատարել», - գրել նա

Լրահոս