Հետախուզվում էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Արտակ Մ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 25–ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս