Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթաշեն գյուղի գյուղապետարանում և մանկապարտեզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է գյուղապետարանի և մանկապարտեզի գույքը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Լրահոս