
Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է
«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ վիրավորում ստացած Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է:
Հիշեցնենք՝ Գյոզալյանը վիրավորում էր ստացել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ: