ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հնարավորությունը բարձր է համարում

ՀԱՊԿ-ը մեծ է համարում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների ներուժը, կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ «Դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- հավելել է Սերդյուկովը։ «Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի ռեսուրսներ և դեպի Կենտրոնական Ասիա մուտք ձեռք բերելու համար»,- ասել է պաշտոնյան:

Լրահոս