Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանում երեխաների շրջանում գրանցվել է շնչառական հիվանդությունների և թոքաբորբի աճ: Չինաստանի իշխանություններն այս աճը բացատրել են COVID-19-ի սահմանափակումների վերացմամբ և այլ վիրուսային և մանրէային հարուցիչների շրջանառությամբ, ինչպիսիք են գրիպը, mycoplasma pneumoniae (ընդհանուր բակտերիալ վարակ, որը սովորաբար ազդում է փոքր երեխաների վրա), շնչառական սինցիցիալ վիրուսը (RSV) և SARS-CoV-2 (վիրուս, որն առաջացնում է COVID-19): Օրական մշտադիտարկման արդյունքում, վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետությունում ևս նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ։ Աճ է գրանցվել նաև վերակենդանացման բաժանմունքեր հոսպիտալացումների։ Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ A տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչ։ Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպ B և գրիպ А տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչները։ Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հիշեցնում և հորդորում է. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից. խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից. եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը. եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ. մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար հագնվե՛ք եղանակին համահունչ. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ. հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները. հետևե´ք անձնական հիգիենային:

Լրահոս