Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ արագությամբ։ Քամին` արեւմտյան` 2-3 մ/վ։ Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի եւ Երեւանի, հունվարի 3-ի ցերեկը կբարձրանա եւս 1-2 աստիճանով։ Երեւանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -5 -7, ցերեկը +5 +9: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+5, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ +5+ 7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+7, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ +4 + 8, Լոռիում՝ գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +13 + 16, Տավուշում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +14 + 18, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-1, ցերեկը՝ +4 + 6, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4 +7, Արարատում՝ գիշերը՝ -9-11, ցերեկը՝ + 7 + 9, Արմավիրում՝ գիշերը՝ -10-12, ցերեկը՝ +7 +9, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +6 + 8, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +6+8, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +13 + 17, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +10 +14, Արցախում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ + 13 + 18

Լրահոս