«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր կշահագործվի

«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագործման կենթարկվի։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից՝ ամփոփելով անցած շաբաթը։ «Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429 460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2 836 շարժակազմ, որոնցից 513-ը՝ երեք վագոնանի, 1 351-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452 550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 429 460 ուղևոր։ Կատարողականը 94,9 % է»։

Լրահոս