Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները հետևողականորեն ու գիտակցաբար քանդում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, խոր մտահոգություն արտահայտող խոսքեր են՝ հաշվի առնելով այն իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր փոխհարաբերություններում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ցավոք, մենք հասկանում ենք, որ մեր հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ, ու այս փաստը չի էլ թաքցվում, օրինակ, ԱՄՆ-ի կողմից։ Նրանք բաց խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում են ՌԴ-ի և Իրանի դեմ հակազդեցության համատեքստում։ Սա շատ վտանգավոր է, շատ վատ է, սա այն է, ինչ կարող է հասցնել մեր հարաբերություններին իրական վնաս, եթե Հայաստանի իշխանությունների կողմից չկա քաղաքական կամք, որպեսզի պահպանվեն մեր փոխհարաբերությունների ծավալը, որը շատ կարևոր է սովորական մարդկանց համար, ընտանիքների համար», - ասել է նա։

Լրահոս