Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը կզինվի խորը զննման սարքավորումներով

Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» մաքսային սահմանային նոր անցման կետը համապատասխան տեխնիկական միջոցներով՝ ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար կհատկացվի 168 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նախորդ շաբաթ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել էր, որ Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել այս շաբաթ։ «Անցակետը գրեթե պատրաստ է, միգուցե, մյուս շաբաթվա ընթացքում արդեն պարտաստ լինի, գրեթե աշխատանք չի մնացել», - ասել էր նա։

Լրահոս