«Հայփոստ»-ի գրասենյակում կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղը և հափշտակել գումարը
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում անհայտ անձը կան անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Չարագործները կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: