Հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. նրան հայտնաբերել են իր աշխատասենյակում

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում էջմիածին բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանային համալիր, որի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկնաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Վ. Հ.-ն է, ով էջմիածին քաղաքի Մաշտոցի խճուղում գտնվող կաթի գործարանում՝ իր աշխատասենյակում, կյանքին վերջ տալու նպատակով իրեն պատկանող «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրացանից կրակել է իր կրծքավանդակի ուղղությամբ, ինչի պատճառով ստացել է վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հրացանը:

Լրահոս