Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը փոխվեց

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից տեղեկացնում են․ «Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։ Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ: Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Լեյդենի համալսարան- Միջազգային քրեական իրավունք, հավաստագիր (2016) Տորոնտոյի համալսարան, Կանադա- Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագիր, հավաստագիր (2013) Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ., Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, հայցորդ (2012) Հայաստանի Ամերիկյան Համալսարան- Իրավունք, LLM, (մագիստրատուրա) (2012) Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (մագիստրատուրա) (2004) Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (բակալավրիատ) (2002) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ 2018 – մինչև օրս- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն 2013 – 2018 թթ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ավագ գիտաշխատող 2014 – 2018 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, տնօրենի տեղակալ 2010 – մինչ օրս- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, ավագ գիտաշխատող 2009 – 2013 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, գիտաշխատող 2004 – 2009 թթ.- Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, լաբորանտ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ Պատմական գիտությունների թեկնածու (ԻԳ.00.04), 30.12.2011թ., ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ)»։

Լրահոս