Ավելի քան 850 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետի բացմանը. Կցորդ

Ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ-ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Այս պահին դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 700 բեռնատար, իսկ հակառակ ուղղությամբ` 150 բեռնատար», - ասել է նա։ Վահան Հակոբյանը տեղեկացրել է, որ Խաչի լեռնանցքի հատվածում ձնահոսքի վտանգը վերանալուն պես վրացական կողմը կսկսի մաքրման աշխատանքները, և եթե կրկին տեղումներ չլինեն, ճանապարհը հնարավոր կլինի բացել: Նշենք, որ ռազմավարական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երեկվանից։ Պատճառը եղանակի վատթարացումն է։

Լրահոս