«Հայաստան» դաշինքում դեռ չեն քննարկել՝ կմիանա՞ն «ՀայաՔվե»-ի նոր շարժմանը, թե՞ ոչ

«Հայաստան» դաշինքն իր գործունեությունը ծավալում է ի շահ Հայաստանի Հանրապետության, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Մենք կողմնակից ենք բոլոր այն ուժերին, ովքեր ազգային են, ովքեր համախմբելու են ընդդիմադիր դաշտը, կաջակցենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի մեր ազգային շահերի պահպանմանը»,- նշեց նա՝ պատասխանելով հարցին՝ կմիանա՞ն արդյոք «ՀայաՔվե»-ի՝ Սահմանադրական շարժման ձևավորմանը։ Նա նշեց, թե «Հայաստան» դաշինքում դեռ չեն քննարկել՝ կմիանա՞ն այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ։ Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարել է Սահմանադրական շարժում ձևավորելու մասին։ Շարժումը ձևավորվելու է՝ ուղղված ՀՀ Անկախության հռչակագրի և Մայր օրենքի պահպանմանը։

Լրահոս