Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են

Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ «ՀՀ ում տարածված մողեսների տեսակները անվտանգ են մարդկանց համար։ Հանդիպում են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Լուսանկարում պատկերված է Ճարպիկ մողես (Lacerta agilis), որը հանդիպում է Արագածոտնի,Շիրակի,Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում։ Մարգագետնատափաստանանային, թփուտային, քարքարոտ վայրերում, հիմնականում սնվում է անողնաշարավորներով։ Կարևոր նշանակոթյուն ունեն բնության համար։ Սնվում են գյուղատնտեսությանը վնաս հասցնող անողնաշար կենդանիներով։ Սողուններին սպառնացող հիմնական վտանգ են հանդիսանում անօրինական որսը և բիոտոպերի ոչնչացումը»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Լրահոս