Հայաստանում վիճակն այլևս կրիտիկական է

Տեսեք թե ինչ ապուշ վիճակի մեջ գցեց իր խունտային ալեն սիմոնյանը։ Փաստորեն Հայաստանում ՀՀ ԱԺ նախագահը կարող է հանրային հայտարարությունների տեսքով ուղիղ հանձնարարականներ տա թե ոստիկանությանը, և թե արտահաստիքային կարգավիճակով աշխատող ինչ-որ դիմակավորված սոված շների, որ հաշվեհարդար տեսնեն մարդուց ինչա թե "ինքը ասել է կպատժենք, հիմա ամոթա որ բան չանենք"։ Հենց այ սենց կոնցեպցիայով է կառավարվում այսօր Հայաստանի Հանրապետությունը, երեկվա սոված շները էլ ավելի սոված շների ինչ-որ հանձնարարություններ է տալիս և հետո գոհ գոհ փոքր կենտրոնում զբոսնում ու կեղծ նկարներ է տարածում թե իբր տեսեք մարդամեջ եմ դուրս եկել։ Տո այ դիշովի սերիալների մասովկի դերասան, դու մի անգամ քայլեցիր կասկադով, մտար մարդմեջ ու տեսանք ինչ եղավ, և ինչպես են քեզ կոչում մարդիկ։ Իսկ ասլանյան հակոբը, ում խունտան ուղարկել էր հանրային տրանսպորտով երթևեկելու և հասարակության տրամադրվածությունը ստուգելու, թող պատերզամի իր մասնակցությունը չշահարկի, նա այդ իրավունքից ավտոմատ կերպով զրկված է, քանի-որ այն խմբակցության անդամ, ում համար Արցախը կործանած իշխանազավթումը Արցախյան Հաղթանակից շատ ավելի կարևոր իրադարձություն է։ Այս դեպքը սովորական դեպք չէ, այս դեպքը չպետք է մոռացվի կամ ծածկադմփոց արվի, քանի-որ վաղը Սամվելի փոխարեն կարող է լինել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Հայաստանում վիճակն այլևս կրիտիկական է, նույնիսկ ոստիկանների ուղղեկցությամբ քաղաքացին անվտանգ ՁՊՎ հասնելու ՈՉ ՄԻ ԳԱՌԱՆՏԻԱ չունի, ուժային կառույցները պետք է հասկանան, որ նիքոլի զավթած իշխանությունը հավերժ չէ, և որ հետո պատասխան տալու են նաև ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ, իսկ հրաման կատարելու և նմանատիպ մնացյալ բաների մասին հեքիաթներին էլ հավատացող չկա։ Ես վստահեցնում եմ, որ եթե ոստիկանությունը կամ ուժային մնացած կառույցները չզբաղվեն Սամվելին ծեծողներին բացահայտելով և ԽՍՏԱԳՈՒՅՆՍ պատժելով և չանեն դա շատ արագ, ապա երկրում ուժային կառույցների նկատմամբ տեղից գրեթե 0 ական վստահությունը կչափվի արդեն մինուսով։ Սա առաջին հերթին ոստիկանության ամոթն է, որ ինչ-որ Ճ կարգի չստացված դերասան, ով ժամանակավորապես բարձր պաշտոն է զբաղեցնում կարող է հայտարարություն անել և 3 տասնամյակ գոյություն ունեցող ոստիկանության պահպանման տակ գտնվող մարդուն այդ հայտարարությունից հետո նվաստացնելով դաժան ծեծի ենթարկեն։ Պատժել անպայման պետք է նաև ծառայութան ժամանակ, ծառայության վայր լքած ոստիկաններին, ովքեր այս իրավիճակի ուղիղ պատասխանատուներից մեկն են, բայց ոչ միակ։ Կարծում եմ թե ոստիկանության և թե այլ ուժային կառույցների կազմում կան մարդիկ, ովքեր տեղյակ են պատմությունից և դասագրքերից դեռ հիշում են թե ինչ է լինում, երբ մարդիկ գիտակցում են, որ երկրի ներսում իրենք պաշտպանված չեն։ Հիմա տեսնենք թե ինչ կանի հայրենի ոստիկանությունը, սեփական, տասնամյակներով անցած վարկանիշը փրկելու համար։ Հ․Գ․ Առ այս պահը դեռ չեմ տեսել ոստիկանության պաշտոնական գնահատականը կատարվածի վերաբերյալ, բայց փոխարենը տեղեկանում եմ, որ 50 հազարանոց ականջ/խոսափողերի միջոցով թաղերում փորձում են հասկանալ, իրոք տենց լուրջ է մարդկանց տրամադրվածությունը թե ոչ։ Իսկականից հույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է։ ԲԱ-ՑԱ-Ռ-ՎՈՒՄ Է․․․ Պետք է պատժվեն բոլոր մասնակիցները, հայտարարություն անողները, ուղեկցող, ծառայության վայրը լքած ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ և իհարկե անմիջական կատարողները։ Սպասում ենք․․․

Լրահոս