Հայաստանում կա մեկ հիմար, որը փորձում է մի ողջ ժողովրդի հիմարեցնել, այն էլ ոչ թե 1 օր,այլ արդեն 6 տարի

Աշխարհն այսօր տոնում է հիմարի տոնը։ Սա թեթև կատակների օրն, երբ մարդիկ փորձում են մտերիմ մեկին հիմարեցնել։ Բայց Հայաստանում կա մեկ հիմար, որը փորձում է մի ողջ ժողովրդի հիմարեցնել, այն էլ ոչ թե 1 օր,այլ արդեն 6 տարի։ Հենց այդ հիմարն էր ասում, թե հանվելու են արագաչափերը, թե դատավորներին չեն զանգում, թե կոռուպցիա չկա և այլն։ Նա ջանասիրաբար պնդում էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը Հայաստանի բոլոր բիզնեսներում 50% փայ ունի, այն ինչ դա ոչ միայն ապացուցվեց, որ սուտ է, այլ նաև այսօր տեսնում ենք, որ հենց վարչապետի տիկինն էր ստիպում բոլոր բիզնեսմեններին իր հետ փայ ֆռալ։ Այդ անձը նաև իրեն մեջտեղից պատռում էր, թե Ապրիլին ժամանակ տարածքներ ենք կորցրել, այն ինչ այսօր հենց երկրի ղեկավարի ու գերագույն գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ ոչ միայն չկա Արցախը, այլ նաև քիչ֊քիչ հանձնվում է Հայաստանը։ Շնորհավոր տոնդ պարոն հիմար և Սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա։

Լրահոս