Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել

Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք ունեցել ենք երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել», - ասաց նա: Նախարարի խոսքով` պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ ժամանակին անցնել: «Հորդորում եմ, որ ճիշտ ժամանակին ստանան պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին: Եթե տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», - ընդգծեց Ավանեսյանը

Լրահոս