Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատազրկել

Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատազրկել: Քննչական կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Արմեն Աշոտյանի ձայնը չկա. կա ինչ-որ մարդկանց խոսակցություն: Այսինքն, փաստացի այդ մարդիկ յուրաքանչյուրի մասին կարող են խոսել և այդ մարդկանց էլ մեղավորի պիտակ կպցնել: Նիկոլի ղեկավարած Հայաստանն ու ժողովրդավարությունն այնքան կապ ունեն իրար հետ, որքան Նիկոլն ու հայրենասիրությունը: Հայրենասերն Աշոտ Նավասարդյանն է, ով իր գաղափարների տարածման համար 3 անգամ կալանավորվել է: Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում` 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում: Հայրենասերն Անդրանիկ Մարգարյանն է, ով խորհրդային վարչակազմի դեմ պայքարելու համար ձերբակալվել ու դատապարտվել է երկամյա բանտարկության: Հայրենասերը Ռազմիկ Զոհրաբյանն է, ով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով: Հայրենասերը Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանն են, ովքեր տարիներ շարունակ պայքարելով թուրքերի դեմ` ազատագրել են Արցախը, ծնկի են բերել թուրքին, հզորացրել են հայկական բանակն ու ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը: Աշոտյան Արմենն այդ արժեքների կրողն է: Հանրապետականը թուրքից չի վախեցել, սովետական բանտերից չի վախեցել. չենք վախենում նաև հիմա, քանի որ, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը` «Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»: Պայքարը հանուն ազատ, խաղաղ և անվտանգ Հայաստանի և Արցախի` շարունակվելու է:

Լրահոս