Հայաստանում ԵՄ դիտորդների կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի

Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի առաջիկայում, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Համաձայնագիրը ներառում է բուժօգնություն, փոխադրամիջոցների օգտագործում և այլն: «Դա անում ենք յուրաքանչյուր միջազգային կառույցի դեպքում», - նշեց փոխնախարարը: Այս պահին Հայաստանում ԵՄ դիտորդների քանակի ընդլայնման ու որոշ հնարավոր նոր գործառույթների հարցերը բանակցային փուլում են: Հովհաննիսյանը մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ ընդլայնումն առաջնային հարց է:

Լրահոս