Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հոսպիտալացումների թվի կտրուկ աճ, սակայն, այս պահին չի գրանցվել: «Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, այս պահին սեզոնային ակտիվացում է», - ասաց նա` հորդորելով քաղաքացիներին օր առաջ պատվաստվել գրիպի դեմ: Պատվաստանյութը, նրա խոսքով, եվրոպական արտադրության է, գործում է գրիպի 4 տեսակի շտամերի դեմ: Այս պահին կորոնավիրուսի շրջանառվող շտամերի փոփոխություն չի նկատվում: «Օմիկրոն շտամն է իր տարբեր ենթաշտամերով: Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր, դժվար է տարբերակել՝ գրի՞պ է, թե՞ կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում», - ասաց նախարարը:

Լրահոս