Հայաստանում գտնվող օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է 257 հոգեմետ դեղահաբ
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․
«Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի լույս 5-ի գիշերը Երևան-Գյումրի ճանապարհից Աշտարակի բաժին է տեղափոխվել մի օտարերկրացի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գրառումներով 257 հոգեմետ դեղահաբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն»։