Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով
Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Համամասնական առումով ամենաշատ օգուտը Հայաստանն է ստանում։ Հաշվարկված է։ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրացվում է ԵԱՏՄ-ին մասնակցության միջոցով։ Եթե վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար, դրա 37 տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, 13 տոկոսը՝ Եվրամիությունը, 3 տոկոսը՝ ԱՄՆ-ն», - ասել է
Լավրովը՝ Sputnik ռադիոկայանին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։